Լրագրողի հետ հարցազրույցում ափերից դուրս եկած Գռզոն կրկնել է աղքատության մասին Նիկոլի ընկալումները՝ ասելով, թե աղքատն իր մտածելակերպով է  աղքատ: Նկատառմանը, որ գուցե աշխատատեղերն են քիչ և հենց  այդ պատճառո՞վ է աղքատությունը շատ, Գռզոն արձագանքել է՝ կոչ անելով մարդկանց բանկերից վարկ վերցնել ու բիզնես ծավալել՝ ազատվելով սովետական մտածելակերպից: 

Գռզոն, որ կատաղել է լրագրողի՝ իրեն ուղղված Մոնտե Կառլոյի մասին հարցից, փաստորեն, շարքային նիկոլակական է. հենց նիկոլականներն են, որ չեն ցանկանում արձանագրել երկրի վատ վիճակը, չեն ցանկանում փնովել իշխանության վարած այն քաղաքակնությունը, որի հետևանքով շրունակում են հարստանալ գռզոները, աղքատանալ՝ մյուսները, է՛լ չասած անվտանգային խնդիները:

Գռզոն, իհարկե, չի էլ կարող հասկանալ աշխատավարձով ապրող, առավել ևս կարիքավոր մարդկանց  խնդիրները, քանի որ նա այս իրավիճակում գտնվում է իրականության հակառակ կողմում՝ իրականություն, որտեղ ամեն բան գլխիվայր է շրջված, որտեղ հերոսները հակահերոսներ են և հակառակը, որտեղ գռզոները, այլ ոչ թե ազգաբնակչությունն է երկրի տերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել