Օգոստոսի 30-ի դրությամբ ունենք շուրջ 4,300-ից ավել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության դիմում, շուրջ 3,000-ն արդեն ստացել են: ՀՀ նախագահի հրամանագրերով, նրանց շնորհվել է ՀՀ  քաղաքացիություն: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտնել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմել, որովհետև ծնողների անձնագրի փոփոխությամբ է հետագա գործընթացը պայմանավորված»,-ասել է նա: 

«Ինչ վերաբերում է դյուրացված կարգին, արդեն իսկ այն գործում է: «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված  է 90 աշխատանային օր: Մոտավորապես 4 ամիս գործում է ստանդարտի պարագայում, իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարագայում հիմնականում գործընթացը միջինում տևում է 2 ամիս: Բոլոր տարածքային ստորաբաժանումները մարզերում ընդունում են քաղաքացիության դիմումներ և դա արագացնում է գործընթացը»,-հավելել է ՄՔԾ պետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել