Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Հրաչյա Սողոմոնյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Բարբյուսի փողոցում բախվել է գազատար խողովակին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ցածր ճնշման գազատարի ահագին հատված՝ հենասյուներով, վնասվել են ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք։
Աշխատակիցներ են իրականացնվում, որպեսզի վթարի հետևանքով Բարբյուսի փողոցի մոտ 30 առանձնատների գազամատակարարումը վերականգնվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել