Մենք հետևում ենք Հայաստանում վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնել մեր նկատմամբ. այս մասին օկուպացված Արցախի Հանրապետության Իվանյան գյուղում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Վստահ եմ, որ Հայաստանն այլևս երբեք չի փորձի որևէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ։ Չնայած Հայաստանում «ռևանշիստները» (չակերտները՝ Tert.am) բավականին շատ են։ Մենք նաև հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնել մեր նկատմամբ։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Իհարկե, առաջին հերթին մենք պետք է ավելի հզորացնենք մեր բանակը, և մենք դա անում ենք»,- ասել է Ալիևը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել