Արցախում ծավալվող ողբերգության ֆոնին Նիկոլը զբաղված է մեկ բանով՝ սեփական իշխանության ամրապնդմամբ ու ընդդիմության ցույցերը ճնշելով: Ինչպես հայտնի է, վերջին օրերին ձերբակալությունների թիվն է բավական շատացել՝ սկսած քաղաքական գործիչներից ու լրագրողներից մինչև ակտիվ քաղաքացիական կեցվածք ունեցողներ ու նույնիսկ մայթով քայլող, քաղաքական նեյտրալ հայացքներ ունեցող քաղաքացիներ: Կասկած չկա, որ Նիկոլի այսօրինակ վարքը խրախուսվում է դրսից՝ կոնկրետ Արևմուտքից, քանի որ եթե նա չունենար հստակ երաշխիքներ, որ նման բռնություններից հետո ևս համարվելու է ժողովրդավար, չէր գնա  նման բացահայտ սադրանքների ու բռնաճնշումների: 

 

Ինչպես հայտնի է, Հայաստանում են  գտնվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցի նպատակ է  նշվում ԱՄՆ ցանկությունը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը՝ ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը: Բայց ահա հարցը, թե Հայաստանի ինքնաիշխանությանն աջակցելու մասին հայտարարություններից բացի  Հայաստանի անվտանգության ի՞նչ գործուն երաշխքիներ է առաջարկում Միացյալ Նահանգները, որի դաշնակցի՝ ՆԱՏՕ-ական Թուրքիայի հովանու ներքո Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմը, իսկ հիմա ավարտին է հասցնում Արցախում հայերի էթնիկ զտումը, Փաուերը, ըստ էության, թողել էր անպատասխան՝ հասկացնելով՝ ոչ մի: 

 

Հայաստանին չեն կարող տալ, բայց ահա Նիկոլին՝ լիուլի: կասկած չկա, որ ամերիկացի պաշտոնյաների այցի նպատակը նախևառաջ Նիկոլի իշխանության ամրապնդումն է: Եկել են՝ տալու նրան երաշխիքներ, որ պատրաստ են լեգիտիմացնել ժողվարչապետի գազանություններն ու դավաճանությունները, եթե Երևանը խորացնի իր հակառուսական կուրսը՝շատ չխորանալով այն հարցի մեջ, թե ինչի՞ կարող է դա հանգեցնել անվտանգության ոլորտում, ինչ մասշտաբի ողբերգությունների արմատ կարող է լինել: 

 

Հաշվի առնելով, որ Նիկոլը թուրքական ագենտ է, ԱՄՆ-ի այս առաջարկությունը կամ կեցվածքը չի կարող նրա սրտովը չլինել. թող Հայաստանից մնա ասենք մի 17 հա տարածք, բայց վարչապետ լինի Նիկոլը, բա Նիկոլին շատ պե՞տք էր դե ֆակտո 42000 քկմ-անոց Հայաստանը, որտեղ ինքն ընդամենը թերթի խմբագիր էր՝ սրա-նրա մուննաթին ընկած: 

 

Նիկոլին Էրդողանն է  պետք, որ նետվի գիրկն ու ծծի թուրքական կաթը՝ Մեհրիբանի կրծքերից բխած…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել