Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 6-ին, ԶՈՒ ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը։
Զինծառայողները հանձնել են նորմատիվներ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 3 կմ վազք վարժաձևերից։
Հաշվի առնելով, որ ուսումնական պատրաստության փուլի ընթացքում խիստ ուշադրություն է դարձվել անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի բարձրացմանն ու տոկունության ամրապնդմանը՝ քննական այս փուլի պահանջները զինծառայողները հիմնականում կարողացել են հաղթահարել առանց դժվարությունների։
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել