
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
Հունիսի 1-ին Մոլդովայում նախատեսված է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։
«Ձեր նշած հանդիպումը սպասվում է հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի նիստի շրջանակներում», - ասվում է մամուլի ծառայությունում։