Հասարակության աջակցությունից խոսում է մի մարդ, որի շեֆը Աննայի ծոցից զուգարան էր գնում բազմահազար ուժայինների ուղեկցությամբ

Հայտարարելով, որ իրենք չեն խուսափում քննադատությունից և քաջատեղյակ են սեփական թերությունների մասին՝ հակված լինելով դանք չկոծկել՝ Անդոնն ասել է.«Բայց էդ խնդիրները մենք լիահույս ենք, որ կլուծենք, կլուծենք նաև հասարակության աջակցությամբ, որովհետև, այնուամենյնիվ, մենք իշխանություն ենք հասարակության միջոցով: Նախկինում իշխանությունն իշխանություն էր նաև ուժային կառույցների միջոցով. հասարակությունն առհամարհված էր…»:

Ո՞վ է խոսում… Խոսում է մի մարդ, որի շեֆը հետպատերազմյան Հայաստանում Աննայի ծոցից զուգարան էր գնում առնվազը մի 15000 ոստիկանի ուղեկցությամբ, իսկ Կառավարության մի մասնաշենքից՝ մյուսը՝ շատ ավելի մեծ թվով օրենքի պաշտպանների թիկունքի հետևում պաղկված: Եթե Անդոնի իշխանությունը բխում է ժողովրդից, բա ինչո՞ւ է երկրի ողջ ուժային բլոկը զբաղված գրեթե բացառապես Նիկոլի անվտանգության երաշխավորմամբ՝ օդում, ջրում ու ցամաքում: Փաստն այն է, որ Հայաստանի պատմության մեջ ոչ մի իշխանություն այսքան ոստիկանահեն բնույթ չի ունեցել, որքան ունի ժամանակին նույն ոստիկաններին «գործ տված» Նիկոլի իշխանությունն այսօր: Նիկոլի իշխանությունը, եթե երբևիցե բխելել է ժողովրդից, ապա շատ կարճ ժամանակ անց ՔՊ-ն այնպես է վատնել իր այդ ռեսուրսը, որ դարձել է աշխարհի բոլոր բռնապետներից էլ վատը: Եվ հետո ո՞վ է ասել, որ ժողովրդից բխած իշխանությունը երաշխավորում է այս կամ այն հասարակության բարեկեցությունը. Հիտլերի իշխանությունն էլ բխում էր ժողովրդից, իսկ թե ինչ եղավ հետո, գիտեն բոլորը:

Նիկոլի իշխանությունը հենված է բացառապես պետական պատժիչ մեքենայի վրա. ժողովրդի արյունը խմած մարդու իշխանության աղբյուրը չի կարող լինել դավադրության զոհ դարձած ժողովուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել