Ստամբուլի հյուրանոցներից մեկում ուրբաթ՝ մարտի 24-ին, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ TRT հեռուստաալիքին հղումով։

Հրդեհը բռնկվել է Պենդիկի շրջանում գտնվող յոթհարկանի հյուրանոցում, դրա պատճառներն առայժմ հայտնի չեն։ Հաղորդվում է, որ փրկարար ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է այն մարել 45 րոպեում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել