
Սա, անկասկած, աղետ է՝ իշխանությունների իրական դեմքը ոչ միայն հայաստանցիներին, այլև աշխարհի մյուս բոլոր ազգերին ի ցույց դնող: Փաստորեն՝ մի կողմից՝ իշխանությունները հավաստիացնում են, որ «դոշ են տալիս» ԼՂ ժողովրդի իրավունքների համար՝ որպես իրենց ասածի ապացույց վկայակոչելով ասենք Հաագայի միջազգային դատարանի հայտնի որոշումը, որի վրա Իլհամն ամենօրյա ռեժիմով մաքրում է իր ոտքերը, մյուս կողմից՝ աշխարհին որպես պահանջատեր ներկայացող ու ասենք նույնՄոսկվայի վրա մուննաթ եկող ՔՊ-ականները իրենք հրաժարվում են դատապարտել Արցախում առկա իրավիճակն ու Իլհամի տեռորիստական վարքագիծը:
Արդյոք սա արդա՞ր է: Արդա՞ր է, երբ դու ուրիշից պահանջում ես ասենք քո եղբոր հանդեպ ջերմություն ու սեր, այնինչ ինքդ սեփական ձեռքերով փորում ես նրա գերեզմանը: Նույն բանն այսօր անում է ՔՊ կոչվող մարազմը՝ զրոյացնելով Հայաստան պետության արժանապատվությունն ու իմունտիտետը:
Իհակե, որոշ ոջիլներ այս կեցվածքը բացատրում են դիվանագիտական նրբանկատությամբ՝ պնդելով, որ եթե հանկարծ Իլհամի տրամադրությունը գցեն, դա կարող է հանգեցնել պատերազմի կամ Արցախի վիճակի վատթարացման, բայց հարց է ծագում՝ նախ՝ ո՞վ է այս վիճակի մեղավորը, երբ, օրինակ, նույն Լավրովն Արաբատի հետ ասուլիսում էլ հաստատեց այն հայտնի ճշմարտութունը, որ պատերազմը կանգնեցնելու հայանպաստ պայմաններից Երևանն է մի քանի անգամ հրաժարվել՝ է՛լ չասած ռեալ հնարավորության մասին՝ առհասարակ բացառելու պատերազմը, ապա՝ ինչի՞ն է դե ֆակտո բերել նույնիսկ ընդդիմությանը «Լեռնային Ղարաբաղ» եզրույթից հրաժարման կոչ արած իշխանություների նմանօրինակ ինքնաստորացումները. դե թող Իլհամը Նիկոլին խաթր աներ ու Լաչինը չփակեր:
Թշնամին մեկ լեզու է հասկանում՝ արժանապատվության ու ուժի լեզուն, որից կտրականապես զրկված է Նիկոլ կոչվող փթիրը: Նա ինքն է արմատախիլ արել իր ու մանկլավիկների լեզուն ու մտցրել սեփական հետույքը՝ փուռը տալով մնացյալ 29800-ը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1481
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել