Գերմանիայում  ահաբեկիչները հրկիզել են Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար հավաքված մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնում է հայտնում է IHA լրատվականը։

Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 13-ի գիշերը, կրակը մարել է 30 հրշեջ։ Հավաքված ողջ օգնությունը ոչնչացվել է հրդեհի ժամանակ։

Ինչպես հաղորդվում է, գերմանացիների կողմից հավաքված մարդասիրական օգնության բեռը տեղադրվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Մարլ քաղաքի սուպերմարկետի շենքում։ Անհայտ անձինք  այրել են երկրաշարժից  տուժածների համար նախատեսված իրերը։ Վնասվել է նաև սուպերմարկետի շենքը։

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է. «Այս պահին մենք ոչինչ չենք կարող ասել հրդեհի պատճառների մասին։ Հետազոտվում են տեսախցիկների ֆիքսված կադրերը։ Կադրերում մենք տեսնում ենք, թե ինչպես են երկու հոգի հանել Թուրքիայի դրոշն ու նետել կրակի մեջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել