168.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցուցակում ներառել Է ռուսաստանցի ութ գործարարի և ռուսական վեց ձեռնարկություն, ասվում է չորեքշաբթի օրը Դաունինգ սթրիթում տարածված հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է  «Интерфакс» գործակալությունը:

Պատժամիջոցներ են սահմանվում ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հանձնակատար Բորիս Տիտովի, նրա որդու՝ Պավել Տիտովի նկատմամբ։

Բացի այդ, բրիտանական պատժամիջոցների տակ են հայտնվել Regnum գործակալության սեփականատեր Սերգեյ Ռուդնովը, «Աերոստատ» ընկերության սեփականատեր Վիկտոր Մյաչինը, «R-Pharm» դեղագործական ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը, «Ռոսիա» բանկի և Ազգային մեդիախմբի բաժնետեր Սվետլանա Կրիվոնոգիխը, ՌԴ նախագահի նախկին օգնական և «Միասնական էներգահամակարգի համակարգային օպերատոր» ԲԸ-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Եվգենի Շկոլովը, ինչպես նաև Նիկոլայ Եգորովը, որը, ինչպես նշվում Է հայտարարության մեջ, մինչև վերջին ժամանակներս զբաղեցրել Է Ռուսաստանում խոշորագույն մասնավոր նավթավերամշակման գործարանի կառավարող խորհրդի փոխնախագահի պաշտոնը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ռուսական անօդաչու թռչող սարքեր արտադրողը CST-ն, ռազմական ավիացիայի համար ծրագրային ապահովման մշակող «Տոպազ»-ը, զենիթահրթիռային համալիրի համար թրթուրավոր շասսի արտադրող «Ունիվերսալմաշ»-ը և «Լիպեցկ»-ը, «Օբորոնլոգիստիկա»-ն, որը կազմակերպում Է ռուսական ռազմական տեխնիկայի փոխադրումը, և ուղղաթիռների համար մասեր արտադրող ,ՌՏ-Կոմպլեկտե-ը։ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ավելի քան 1300 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել