Ացախի Հանրապետության 120000 բնակիչներին շրջափակման մեջ գցած ցեղասպան ադրբեջանը էներգետիկ գործարքի մեջ է «ժողովրդավար և շրջափակումը կոշտ քննադատության ենթարկող» ԵՄ-ի հետ։ Վերջինիս մինչև 2027թվականը, տարեկան 20 միլիարդ խորանարդ մետի գազային նոր պայմանագիր ունի օկուպանտ, ագրեսոր պետության հետ, ինչ-որ կերպ շրջանցելու համար տնտեսական կրիզիսը, որն առաջացել է ռուսական գազից զրկվելու պատճառով։ Եվ հիմա, այդ նույն ԵՄ-ն, երկու տարով դիտորդական առաքելություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահման, այս թուրքակենտրոն իշխանության հրավերով։ Եվ ի՞նչ եք կարծում այդ առաքելության նպատակը արցախի հայության ցեղասպանվելու վտանգը մոնիտորինգով կանխելն ու մարդասիրությունն է, թե հարավային գազային նոր գործարքի անխափան գործունեությունը։
ԵՎ այս գործարքների ճանապարհի հարթման մեջ իր մեծագույն դերն ունի այս հայատյաց խմբակ-իշխանությունը, որն ամենուր լծակներ է փնտրում սեփական անփառունակ պաշտոնավարումը երկարաձգելու համար։
Բերձորի միջանցքը բացելու, թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան շրջանցելու, տարածաշրջանային խաղաղություն ապահովելու, Արցախ-Հայաստան անվտանգային միջավայրը կայունացնելու մի ճանապարհ ունենք` իշխանությունից հեռացնել աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների կողմից բազմակի օգտագործված այս հայատյացներին։
Որքան էլ մենք քննարկենք տարաբնույթ իրավիճակներ, ներկայացնենք համապարփակ վերլուծություններ, հրավիրենք կոնֆերանսներ, միևնույնն է անհերքելի է, որ խաղաղության, բարեկեցության, պետականության պահպանման և հզոր դաշնակիցներ ունենալու համար Հայաստանը պետք է ունենա ազգային իշխանություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել