Հայաստանում վաղուց կենսական ահնրաժետություն է դարձել քաղաքակիրթ աշխարհում ընդունված որոշ նորմերի ֆիլտրումը՝ դրանք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին ու տիրող պայմաններին համապատասխանեցնելու. ամեն մի իշխանավորին չէ, որ պետք է տրվի իրավունք՝ կարծիք հայտնելու անպիսի բաների մասին, որոնցից ինքը բացարձակապես գլուխ չի հանում:

Օրինակ՝ Հայաստանի համար իրական մարտահրավեր է Միքայելյան Սասունը. վերջին 4-5 տարվա նրա գործունեությունը ոչ միայն կատարելապես խայտառակել է նրա իրական երեսը, այլև՝ փաստել, որ կարևոր բաների մասին կարծիք արտահայտելու իրավունք Հայաստանում պետք է ունենան միայն այն անհատները, որոնք այս կամ այն խնդրո առարկայից գլուխ են հանում: Դիցուք Սասունին պետք է օրենսդրությամբ արգելել հետայսու բանակի թեմայով բերանը բացել, փթիր-փթիր հայտարարւոթյուններ անել:Ավելին՝ սասուններին պետք է արգելվի անգամ «Եռաբլուրում» ոտք դնել, քանի որ ուրանալով իրականությունն ու այն բացառապես սեփական շահերի տեսանկյունից մեկնաբանելով՝ այսպիսիները պղծում են հերոսների հիշատակն ու վարկաբեկում «բանակ», «հայրենիք» հասկացությունները՝ պարտադրելով հանրությանը հայրենասիրութան մասին այնպիսի չափանիշներ, որոնք մարդկանց ուղղակի այլասերում են. ունենալ սեփական մարմնում նռնակի ինչ-որ «ասկոլկաներ», բայց դրանով հանդերձ մաս կազմել նիկոլական խունտայի հայադավ ծրագրին, չի նշանակում լինել հայրենասեր, այլ ընդհակառակը՝ նշանակում է փողի ու պաշտոնի դիմաց ծախել թե՛ սեփական մարմինն ու հոգին, թե՛ այդ մարմնում հայտնված երկաթը:

Սասունը իսկական «նիկոլի թվի» մարդ է. վերջին տասնամյակների նրա կեսագրությունն ի ցույց է դնում նրա պրագմատիզմն ու ճկունությունը՝ չսահմանափակված բարոյական որևիցե նորմերով: Սասունը մի «հերոս» է, որը ոչ միայն իրական հերոսության մասին ոչ մի պատկերացում չունի, այլ ամեն անգամ հաճույքով վաճառվում է՝ ճիշտ պահին ճիշտ ղեկավարի հետույքը լիզելով. լիզել է թե՛ նախկինների, թե՛ ներկաների փափուկ տեղերը՝ «հերոսաբար» իր համար բարեկեցություն որսալով:

Վերջին որսը 2018-ին էր, երբ փողի հոտը քթին՝ հայտարարում էր, որ «հեղափոխությունը» շատ ավելի կարևոր է, քան արցախյան հաղթանակը,երբ Նիկոլի համար յուրատեսակ իմիջային ֆոն էր ապահովում՝ ցրելու վերջինիս թուրքի ագենտ լինելու մասին հանրային կասկածները: Սասունը միամիտ մարդ չէր և շատ լավ հասկանում էր՝ ինչու է հոտոտում Նիկոլի փրչոտ հետույքը. չհոտոտեր, այսօր որդին Հրազդանի քաղաքապետը չէր լինի, ինքն էլ «Երկրապահը» ծծելով փող չէր աշխատի՝ իրենից կեղծ հայրենասեր սարքելով, բայց 44-օրյա պատերազմից փախչելով ու «գլուխը ավազի մեջ թաղելով»:

Թող ոչ ոք չկասկածի, որ եթե վաղը երկրում իշխանափոխություն լինի, Սասունն անմիջապես կուրանա նաև Նիկոլին ու բռնելով ծանր կողմը՝ կփորձի առնվազը չկորցնել այն ձեռբերումները, որ պարգևել է նրան «հեղափոխությունը»: Բայց Սասունը եթե նույնիսկ ոռով բոմբ էլ գցի, է՛լ չի կարողանալու որևէ մեկին համոզել, որ հերոս մեկն է ինքը՝ պատրաստ հայրենիքի համար հոգի տալու: Սասունը վաղուց է վաճառել հոգին մամոնային՝ փողն ու տղու պաշտոնը կյանքի գերնպատակ հայտարարելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել