168.am-ը գրում է․

Բևեռլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը հետաքննություն է սկսել հակայկական թռուցիկների մասին հաղորդումների առնչությամբ. հայտնում են մի քանի միջազգային լրատվականներ։

Հիշեցնենք, որ նախորդող շաբաթ և կիրակի օրերին Բևեռլի Հիլզում հայազգի և հայամետ ցուցարարները երթ էին իրականացրել՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։ Ցուցարարներին դիմավորել են լուսասյուներին փակցված թռուցիկներով՝ «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից: Ինշալլահ» գրությամբ:

«Los Angeles Magazine»-ի փոխանցմամբ էլ՝ Բևեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեն սոցիալական ցանցերում անմիջապես դատապարտել է թռուցիկները:

«Ես բազմիցս կրկնել եմ՝ ատելությունը տեղ չունի Բևեռլի Հիլզում կամ որևէ այլ վայրում: Ես միշտ մերժելու եմ դա, միշտ դեմ եմ արտահայտվելու դրան»,- գրել է Բոսեն ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել