Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև:Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը

«Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը։

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև: Հասարակությունն աջակցության կարիք ունի, այլ ոչ թե ատելության», - գրել է Շիֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել