Ռուսաստանն ու Թուրքիան փորձագիտական մակարդակով ձեռնամուխ են եղել գազային հանգույցի անվտանգության դելիկատ հարցերի քննարկմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։

Դիվանագետը հիշեցրել է, որ Անկարայի եւ Մոսկվայի համատեղ ջանքերի արդյունքը Թուրքիայի տարածքում գազային կենտրոն ստեղծելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն էր: 

«Ներկայումս փորձագիտական մակարդակով քննարկվում են այդ գաղափարի իրականացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ դելիկատ»,-ասել է Սիրոմոլոտովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը գոհունակությամբ է ընդունում թուրք գործընկերների խանդավառությունը, նրանց կառուցողական մոտեցումն ու համատեղ աշխատանքի ձգտումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել