Tert.am-ը գրում է.

Կանադայի կառավարությունն Ուկրաինային կփոխանցի չորս հատ Leopard 2 տանկ, որոնք գտնվում են Կանադայի պաշտպանության նախարարության հաշվեկշռում

Լրագրողներին ասել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

«Այսօր ես հայտարարում եմ, որ Կանադան առաջիկա շաբաթների ընթացքում 4 Leopard 2 տանկ կմատակարարի Ուկրաինային»,- ասել է նա։

Անանդը հավելել է, որ Օտտավան նաև կանադացի հրահանգիչներ կտրամադրի ուկրաինացի զինվորականներին այդ տեխնիկայի կիրառման ուսուցման համար։

Բացի այդ, ազգային պաշտպանության նախարարը նշել է, որ ապագայում Կանադայի կողմից մատակարարվող տանկերի թիվը կարող է աճել, սակայն դա կախված կլինի Կանադայի դաշնակիցների հետ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների քննարկումից։

Նա հավելել է, որ լրացուցիչ տանկերի մատակարարման հարցը քննարկելիս հաշվի կառնվի նաև մատակարարման ազդեցությունը կանադական ուժերի մարտունակության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել