Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագածի փողոցում բախվել է «Լյուքս» հյուրանոցային համալիրի պատին։

Վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Ցավոք՝ ճանապարհին նա մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել