Armenpress.am-ը գրում է.
Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա առողջարանային նահանգում հունվարի 26-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը:
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1102545.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել