Shamshyan.com-ը գրում է.

Երբ անցյալ տարվա մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ էր տեղի ունեցել հանրապետությունում հայտնի արտաշատցի «Գազի Հովոյի» նկատմամբ, շատերը թերահավատ էին ու աղմկահարույց դեպքի մասին համացանցում ակտիվ քննարկում էին ծավալում, թե հանցագործությունը չի բացահայտվի։ 

«Օրեր առաջ Վրաստանի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանը, ում դեռ այն ժամանակ ներկայիս ՀՀ ներքին գործերի նախարար, Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձարարականով՝ ՀՀ ոստիկանապետի այն ժամանակվա առաջին տեղակալ, ներկայիս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանի ոստիկանությունը Վրաստանի Հանրապետության իրենց գործընկերների հետ Վրաստանում իրականացրել էին հատուկ օպերացիա ու այնտեղ հայտնաբերել ու ձերբակալել էին Ռ․ Խաչատրյանին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձարարականով, ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանի ոստիկանությունը Վրաստանի Հանրապետության իրենց գործընկերների հետ հատուկ օպերացիա է իրականացրել:

Երեկ՝ ապրիլի 1-ին, Վրաստանում տեղի ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում իրենց գործընկերների կողմից ստացված տեղեկությունները հավաստի են եղել:
 
Վրաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել է մարտի 28-ին Արտաշատ քաղաքում՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարողին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կասկածյալ, 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանը արտահանձնվելու է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել