Lurer.com-ը գրում է.

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ 12 երկիր պատրաստ է Ուկրաինային փոխանցել մոտ 100 գերմանական Leopard տանկ, եթե Գերմանիան տա իր համաձայնությունը։

Հունվարի 20-ին Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտեյն ավիաբազայում տեղի է ունեցել շուրջ 50 երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը, որին քննարկվել է Ուկրաինային հետագա օգնությունը։ Դրա արդյունքների հիման վրա Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ մասնակիցները դեռ վերջնական որոշում չեն կայացրել Կիևին գերմանական Leopard 2 տանկերի մատակարարման վերաբերյալ։

Միաժամանակ, ուկրաինացի պաշտոնյան պնդում է, որ հենց այս հանդիպման ժամանակ են պայմանավորվածություններ ձեռք բերվել տանկերի տեղափոխման շուրջ 12 երկրների կողմից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին ասել է, որ Leopard տանկերի վերաբերյալ Գերմանիայի որոշումը կկայացվի մոտ ապագայում։

Կրեմլը զգուշացրել է, որ այդ տանկերի մատակարարումը հետք կթողնի Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել