Lurer.com-ը գրում է.

Եվրամիությունը մեծ գագաթնաժողով է նախապատրաստում Ստամբուլում՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին։

Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար Նիկոլաուս Մեյեր-Լանդրութը, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Դեսպանի խոսքով՝ գագաթնաժողովում կքննարկվեն պատերազմի աշխարհաքաղաքական ու տնտեսական հետեւանքները, կհրավիրվեն Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ։

«Սա նաև Ուկրաինային մեր աջակցությունն արտահայտելու միջոց է։ Անցյալ տարվա փետրվարի 24-ը՝ ռուսական ագրեսիայի սկիզբը, որոշիչ պահ էր եվրոպական պատմության մեջ։ Եվրոպական պատմությունը մեր ընդհանուր աշխարհագրությունն է»,- լրագրողներին ասել է ԵՄ դեսպանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել