Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Հունվարի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել