Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Երեւանում եւ Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ ընդգծել է Լաչինի միջանցքով երթեւեկությունը վերականգնելու կարեւորությունը, որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է: Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նա նշել է հումանիտար հարցերի լուծման եւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

«Կոլոմինան նաեւ կարծիքներ է փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Նա նշել է բանակցությունների վերսկսման եւ իրադրության կարգավորմանն ուղղված աշխատանքների կարեւորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել