Թեպետ հունվարի 16-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից հայտարարեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի առցանց քննարկում կազմակերպելու մասին, սակայն քանի օր է անցել, բայց նման նախաձեռնություն չեն ցուցաբերել։ Արցախի խորհրդարանից տեղեկացանք, որ ՀՀ ԱԺ-ից իրենց չեն դիմել նման քննարկում անցկացնելու հարցով։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, նիստ անցկացնել Արցախի ԱԺ-ի հետ՝ Լաչինի միջանցքի թեմայով, Սիմոնյանն ասել էր, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ է նախատեսված եղել դեռեւս սեպտեմբերին, հիմա միջանցքի փակման պատճառով դա իրագործել չի ստացվի․ «Առցանց հանդիպման տարբերակը կարելի է քննարկել: Եթե նման հնարավորություն տեսնում են նաեւ Արցախի մեր գործընկերները, ապա ինչո՞ւ ոչ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել