Armsport.am-ը գրում է.

Կարեն Խաչանովն աջակցել է Արցախին՝ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալուց հետո։

Նա տեսախցիկի վրա գրել է. «Artsakh, stay strong!!!» («Ուժեղ մնա, Արցախ»):

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Հանդիպումն ավարտվել է աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովի օգտին 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ու կես ժամ։ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ տուրում Խաչանովը կխաղա ճապոնացի Յոսիհիտո Նիշյոկիի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել