Կացարանը ժամանակավոր էր, նախատեսված էր տվյալ շրջանում կենտրոնացման (տեղակայման) համար՝ մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թվականի վերջին: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Այս, ինչպես նաև մյուս ստորաբաժանումների համար նախատեսված է նոր իտալական մոդուլային զորանոցների կառուցում:
Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է»,–ասաց նա, հավելելով, որ այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել