Զինվորները տեղակայվել են գյուղի տանը, քանի որ նրանց զորամասը սեպտեմբերին պայթեցվել է։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում զորամասի կացարանի հրդեհին․

«Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ զորամասը պայթեցվել էր, կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր։ Մատակարարող ընկերությունն առաջարկել էր Աֆղանստանում օգտագործվածները բերել, մեր կառավարությունը չէր համաձայնել, պատվիրել էր ամբողջությամբ նորը։

Որքանով գիտեմ, դրանք հասել են Հայաստան։ Մեր զինվորները չպետք է պահվեն էն պայմաններում, ինչում եղել են։ Այդ մոդուլային զորանոցները պետք է հավաքվեն այդ վայրերում։ Զինվորները տեղակայվել են գյուղի տանը, քանի որ նրանց զորամասը սեպտեմբերին պայթեցվել է։ Անվտանգության պայմանները չի պահվել, պետք է մարդիկ պատասխանատվության ենթարկվեն։ Պետք է ամբողջությմաբ փոխել մեր համակարգը, այլընտրանք չկա, ամեն նման դեպք գալիս է ապացուցելու այդ հանգամանքը»,-ասել է Մարուքյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել