ArmLur.am-ը գրում է․

Այսօր մահացած 15 զինծառայողներից Ռոստոմ Ասրյանը Լոռու մարզի Հոբարձի բնակավայրից է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հոբարձի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռոստոմ Ասրյանը տարի, մեկ ամսվա զինծառայող էր, ուներ քույր եւ եղբայր: Ընտանիքն ապրում էր նորմալ պայմաններում:

«Ինչ ասեմ, շատ լավ երիտասարդ էր, ինչքան դրական բնավորության հատկանիշ կա, ինքն ուներ, չգիտեմ…»,-ասաց նա:

Նշենք, որ գիշերը Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, ինչի պատճառով ժամկետային 15 զինծառայող է մահացել, ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում, փորձում պարզել դեպքի հետ կապված բոլոր մանրամասները:

ArmLur.am-ը գրել էր, որ ըստ իրավապահների առաջ քաշած նախնական վարկածի՝ վաշտի հրամանատարը բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից հետո կրակից նաև ձեռքն է բռնկվել, ու վախենալով իր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել