Armenpress.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ, Ֆրանսիան կրկնել է իր կոչը՝ անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԵԱՀԿ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության հաղորդագրությունից: 

«Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի որոնմանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, նաև պատրաստակամությունը՝ նպաստելու այդ նպատակի իրագործմանը՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով», - նշված է ԵԱՀԿ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության Twitter-ի պաշտոնական էջում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վիեննայում է, որտեղ մասնակցում է Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել