Ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումից հետո մեկ ամսից ավելի Սամվել Թավադյանը չի կարողանում Մեծ Շեն գնալ և դասավանդել երեխաներին։ Գյուղը մնացել է ճանապարհի փակ հատվածից այն կողմ:

«Ամերիկայի ձայնի պատրաստած ռեպորտաժում Սամվել Թավադյանը պատմում է, որ Մեծ Շենի դպրոցում աշխատում է 2018 թվականից. «Ամեն շաբաթ ճանապարհվում էի գյուղ եւ վերադառնում Ստեփանակերտ: Երկուշաբթի, երբ հասել էինք Շուշիի անցակետին, ճանապարհը փակվեց: Մի քանի ժամ մնալուց հետո հասկացանք, որ փակումը երկար է տեւելու եւ վերադարձանք: Այստեղ իմ ընտանիքն է, ճանապարհի մյուս կողմմում իմ աշխատանքն է, իմ աշակերտներն են: Այս պայմաններում անցել ենք առցանց ուսուցման: Առցանց ուսուցումն ունի իր եւ ուժեղ, եւ թույլ կողմերը: Խնդիրները հիմնականում տեխնիկական են, բայց մյուս կոմից առցանց դասընթացները հիանալի հնարավորություն է առցանց գործիքների կիրառման համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել