Lurer.com-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հայտարարել մոբիլիզացիայի նոր ալիքի մասին, որի ընթացքում կարող է ռազմաճակատ ուղարկել մինչև 500 հազար մարդ։ Այդ մասին հաղորդում է The Times-ը՝ հիմնվելով արևմտյան հետախուզության տվյալների վրա։

Գործակալությունն, ընդ որում, չի նշում, թե կոնկրետ որ գերատեսչության մասին է խոսքը։

The Times-ի տվյալներով՝ որոշումը կկայացվի մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ մինչև ապրիլ մինչև կես միլիոն մարդ կուղարկվի ռազմաճակատ՝ «նոր լայնածավալ հարձակում սկսելու համար»։

«Ռուսաստանի տարածքային զինկոմիսարիատներում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, Կրեմլը փակ հարցում է անցկացրել։ Ռուսաստանի քաղաքացիները մտահոգված են պատերազմով, բայց նրանք նույնպես չեն ցանկանում համակերպվել պարտության հետ», - մեջբերում է հրատարակությունը անանուն պաշտոնյայի խոսքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել