Lurer.com-ը գրում է.

Բրիտանական Էքսեթեր քաղաքի բնակչուհին, ով ամուսնացել է իր վերմակի հետ, պատմել է հարսանիքի և ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Անսովոր զույգի պատմությունը հրապարակում է LADbible-ը։

Պասկալ Սելիկի և վերմակի հարսանիքը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 14-ին 120 հյուրերի ներկայությամբ։ Արարողությանը գործել է գիշերազգեստային դրես-կոդը։ Հարսնացուն, ով այդ ժամանակ 49 տարեկան էր, բոլորին խնդրել է գալ իրենց գիշերազգեստով և հողաթափերով։

«Այս հարսանիքը գեղարվեստական նախագիծ էր, մի տեսակ ուղերձ Վալենտինի օրվա կապակցությամբ՝ ուղղված բոլորին, ովքեր երբեմն զգում են միայնություն», - բացատրել է Սելիկը: «Մենք փորձեցինք նրանց ասել, որ դա նորմալ է, և նման պահերին կարելի է հոգ տանել ձեր մասին, ժամանակ անցկացնել անկողնում և, հնարավոր է, ամուսնանալ անկողնային սավանի հետ: Ինչո՞ւ ոչ»։

Կինը վերմակի հետ իր հարաբերությունները բնութագրել է ոչ թե որպես կրքոտ սեր, այլ որպես մեծ ընկերություն։ Նա հավելել է, որ այլ ծածկոցներ էլ ունի, բայց միշտ էմոցիոնալ առումով կապված է եղել դրանցից միայն մեկին։ Բացի վերմակից, Սելիկն ունի նաև ավելի ավանդական զուգընկեր՝ Ջոնի անունով տղամարդը: Կնոջ խոսքով՝ նա չի խանդում ու ըմբռնումով է մոտենում իր պահվածքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել