Lurer.com-ը գրում է.

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում ունի չդիմել Սահմանադրական դատարան: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ խորհրդի նիստից հետո հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Խորհրդի նիստին ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին, ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթ ևս նիստ է կայանալու, սակայն, ամեն դեպքում, Կոնջորյանը նշեց, որ որոշել են չդիմել ՍԴ:

Խորհրդի օրակարգում ներառված էր 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոյանը: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել