Նիկոլի ոտքի տակից հողը փախչում է

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում իշխանությունները երկրում դեպրեսիվ գործողությունների նոր ալիք են բարձրացրել՝ թիրախավորելով քաղաքական ընդդիմությանը: Թե որքան է շարունակվելու պրոցեսը, հայտնի չէ, բայց որ գործընթացը դադարելու միտում չունի, փաստում է նաև այն, որ իշխանությունների կողմից հետապնդման են սկսել ենթարկվել ոչ միայն կուսակցականները, այլև ասենք ընդդիմադիր իրավապաշտպանները:

Մասնավորապես՝ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը ահազանգել է, որ պարեկների ցուցումով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ առևանգել են ամուսնուն. անձնական ցուցում է եղել:

Սովորաբար իշխանությունները դեպրեսիաներ իրականացնելու ճանապարհով գնում են այն ժամանակ, երբ ռեալ վտանգ են զգում: Ընդ որում՝ այդ վտանգը կարող է հանրության համար չլինել տեսանելի, բայց իշխանութունները, որ շատ ավելի խորը կերպով են տիրապետում իրական քաղաքական վիճակին, ինֆորմացված են, ավելի զգայուն են ու իրենց քայլերը ծրագրելիս առաջնորդվում են սեփական չափորոշիչներով:

Տվյալ պրագայում իշխանությունների վարքագիծը հուշում է, որ Նիկոլի մոտ հերթական շիզոֆրենիկ նոպայի բռնկում է, ինչը թերևս պայմանավորված է նրա մտավախություններով: Խնդիրն այն է, որ ըստ դրսի մի շարք վերլուծական հաստատութունների, հատուկ ծառայությունների անալիտիկ կենտրոնների գնահատականների՝ Հայաստանում նախահեղափոխական իրավիճակ է՝ չնայած դրա սիմպտոմները դեռևս շատերի համար լատնետ բնույթ են կրում: Ըստ այդ գնահատականների՝ հանրության շրջանում օբյեկտիվ դժգոհություններն աճում են, ու եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի այնպիսի առաջորդ ընտրել կամ հրապարակ բերել այնպիսի մի կերպարի, որը վարկաբեկված չի լինի, ապա Նիկոլի իշխանությանը վերջ դնելը կարող է օրերի հարց լինել:

Հայաստանի վիճակն օրհասական է: Նույն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա նկատմամբ իշխանությունների դրսևորած վերաբերմունքը հանրության մոտ առաջ են բերել լուրջ հիասթափություն: Այս իմաստով հենց արցախյան ճգնաժամն է, որ Հայաստանում գեներացնում է լրջագույն կոնսենսուս՝ իշխանափոխության անհրաժեշտության հարցում՝ դառնալով Նիկոլին անկման հասցնող պրոցեսների գեներատորը:

Այնպես որ՝ որքան երկար ձգձգվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն, այնքան կթուլանա Նիկոլի իշխանությունը՝ նոր հեղափոխությունը կամ առնվազն իշխանափոխությունը դարձնելով անխուսափելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել