Ինչպես գիտեք և Ֆրանսիայի Սենատը և  Ազգային ժողովը ընդունել են բանաձևեր դատապարտելու Արցախի շրջափակումը, Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին։ Այս մասին Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը Յաել Բրաուն-Պիվեն։

Հարցին՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդուել, որում նաև կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը, չի պատրաստվում արդյոք Ֆրանսիան անել առաջին քայլը և ճանաչել Արցախի անկախությունը, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց․

«Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք ճանաչում եք Ֆրանսիայի դիրքորոշումը և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել