Նիկոլի՝ խեղկատակություն հիշեցնող ասուլիսի ստվերում մնաց նրա եղբայր Իլհամի՝ համաժամանակյա ռեժիմում անցկացրած ասուլիսը, որի ընթացքում Ադրբեջանի գլխավոր բեղավորը հասցրել է հնչեցնել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են հայկական կողմի համար դառնալ շատ լավ առիթ ու փաստարկ՝ դիվանագիտական հարթությունում հաջողություններ արձանագրելու համար: Ինչպես հայտնի է, սովորաբար Նիոլն է հնչեցնում Ադրբեջանին «կոզր տվող» հայտարարություններ, ուրախացնում թշնամիներին, բայց երևում է՝ Իլհամի նյարդերը տեղիք են տվել, ու սա սայթաքել է իր հրապարակային հայտարարություններում՝ մեզ հույսի շող պարգևելով:

Կապված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ Իլհամն ասուլիսին,մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները, ճանապարհը փակ չէ, այն բաց է, կարող են հեռանալ։ Կա՛մ ինքնուրույն կարող են հեռանալ, մենք նրանց չենք խանգարի, կա՛մ ռուս խաղաղապահների մեքենաներով, կա՛մ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։

Սա բացահայտ ցեղասպանական գործողության վերաբերյալ խոստովանություն է: Իլհամը փաստացի հաստատում է այն բացահայտ ճշմատությունը, որ Ացախի շուրջ ստեղծված իրավիճակն արհեստականորեն առաջ բերված պրոբլեմ է, որի նպատակը արցախահայերին դե ֆակտո բռնի տեղահանման ենթարկելն է: Իհարկե, Իլհամն անձնապես խնդիր չունի 120000 հայերին սրի մատնելու հարցում, բայց ինքն ու Էրդողան էֆենդին հասկանում են, որ 21-րդ դարում մեկին մեկ կրկնել 1915-ի իրադարձություններն իրենք չեն կարող, ուստի որոշել են ցեղասպանական մեքենայի առավել «մարդասիրական» տեսակը գործի դնել՝ խոստանալով իրենց հայրենիքը թուրքերին թողողներին չխանգարել:

Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը: Հայաստանը պետք է Իլհամի այս ինքնախոստովանությունը դարձնի Ադրբեջանի գլխին փորձանք՝ աշխարհին վերջնականապես փաստարկելու ստեղծված իրավիճակի խորքային նպատակը: Միրզոյան Արաբատը պետք է քունուդադար չունենա, պետք է ԱԳՆ-ն գիշեր-ցերեկ ջարդի միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների դռները՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն էականորեն ուժեղացնելու:

Բայց ումից ի՞նչ ենք պահանջում: Ինչպես կարող է «նոր Հայաստանի» ԱԳՆ-ն Իլհամի համար ռեալ պրոբլեմներ ստեղծի,երբ դրա ղեկավարը փաստարկված թուրքի շպիոն է: Բա թուրքերը տարիներով ինչո՞ւ են բուծել արարատմիրզոյաններ, որ իրենց համար այս վճռորոշ փուլում բախվեն խնդիրների՞…

Իհարկե, այժմյան ցինիկ ժամանակներում փաստ չէ, որ նույնիսկ հայկական կողմի անթերի աշխաանքի դեպքում նույն միջազգային գլխավոր դերակատարները կամ նրանց շահերը սպասարկող միջազգային կառույցներն ադեկվատ գնահատական կարող են տալ կատարվողին ու նույն Իլհամի ինքնախոստավանանքին, բայց Հայաստանի պարտքն է ջանք չխնայել թշնամու դիմակը պատռելու հարցում: Պետք է ամեն գնով խայտառակել թե՛ Իլհամին և թե՛ բոլոր նրանց, ովքեր կփորձեն աչք փակել «նավթային բարոնիկի» իրական նպատակների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել