Որոշ լրատվամիջոցների ուշադրության կենտորնում է հայտնվել այն խայտառակ փաստը, որ Արմավիրի մարզպետ Հովհաննիսյան Էդվարդի ենթակաները 44-օրյա պատերազմում զոհված էջմիածնեցի Միքայել Հարությունյանի եղբոր ծննդյան առթիվ նրա ծնողներին թուրքական արտադրության հագուստ են նվիրել՝ փաթեթավորված թուրքական «LC WAIKIKI» հայտնի ընկերությունը գովազդող պոլիէթիլենային տոպրակով: Ընդ որում՝ ըստ տեղեկությունների՝ մարզպետարանը մարդկանց հենց թուրքական արտադրության ապրանքներ նվիրելու մոլուցքով է տառապում՝ նախընտրելով ամեն ինչի թուրքականը:

Սա կարելի է հայատյացության ուղղակի դրսևորում կամ շառաչյուն ապտակ գնահատել՝ ուղղված նույնիսկ ոչ այնքան պատերազմի ժամանակ հերոսաբար ընկած հայ զինվորի ծնողներին, որքան՝ առհասարակ հայ ժողովրդին ու նրա պաշտպանը հանդիսացող հայոց բանակին: Կասկած չկա, որ իրականում սա լավ պլանավորված գործողություն է՝ առաջին հերթին թերևս ստուգելու հանրային թասիբի աստիճանը: Մարզպետարանը փաստացի մաս է կազմում թուրքական դավադրությանը՝ բեմադրված Նիկոլի ձեռամբ:

Բայց սա սկիզբն է միայն, և Նիկոլը, դատելով ասուլիսում հնչեցրած մտքերից, նպատակադրվել է առնվազը մինչև 2026-ը Հայաստանը վերածել թուրքական արանքների լայն սպառման շուկայի: Սկզբում մեզ կսարքեն անդեմ սպառողներ, իսկ հետո՝ մորթված ոչխարներ, որ այդպես էլ չկարողացան լավը վատից տարբերել, թշնամուն՝ բարեկամից, դավադիրին՝ շիտակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել