Hraparak.am-ը գրում է․

Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը։ «Պրն Գեղամ Նազարյան, ես ուզում եմ անդրադառնալ Ձեր ելույթի առաջին հատվածին, որում դուք խոսում էիք պատերազմից հետո տոնական միջոցառումներ անցկացնելու մասին։ Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ 1992 թվականի պատերազմից հետո նույնպես մեր երկրում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ ու պիտի տեղի ունենան»,- այս մասին քիչ առաջ իր ելույթում ասաց ԱԺ ՔՊ խմակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Ապրիլյան պատերազմից հետո մեր երկրում նույնպես տեղի են ունեցել տոնական միջոցառումներ ու պիտի տեղի ունենան, սակայն մենք պարտավոր ենք մեր կյանքի հունը չփոխել ու որևէ սադրանք թշնամու կողմից մեզ պիտի չկարողանա շեղել մեր ճանապարհից։

Պրն Նազարյան, եթե մենք գնանք Ձեր նշած սգալու ճանապարհով, ապա համոզված եմ, որ նման կերպ մենք որևէ օգուտ չենք բերելու զոհված տղաների մեր ընտանիքներին։ Նրանք չեն զոհվել, որպեսզի մենք հավերժ սգանանք, նրանք զոհվել են, որպեսզի մենք մեր կյանքը շարունակենք»,- հավելեց նա։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել