Lurer.com-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Երևանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին գրում է ռուական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ Փաշինյանը Ռուսաստանին կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը տարածաշրջանում։ Նրա խոսքով, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետի խախտում է։ Ինչպես վստահեցնում է Փաշինյանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն ակնկալում են, որ ռուսական կողմը գնահատական կտա իրավիճակին, կներկայացնի երթեւեկության վերականգնման ծրագիր եւ ճանապարհային քարտեզ։

«Երբ հայտարարեցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին, շատ փորձագետներ հարց տվեցին՝ ինչո՞ւ ենք մենք խոսում Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի դիմումի մասին։ Նախ՝ Հայաստանը դիմել է Անվտանգության խորհրդին, երկրորդ՝  եթե այդ հարցով դիմենք Անվտանգության խորհրդին, դա նշանակում է, որ դիմում ենք, այդ թվում՝  Ռուսաստանի դեմ»,- մեջբերում է Փաշինյանին «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով ՝ Հայաստանին պետք է ոչ թե ուղղակի դիմում, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում։

Փաշինյանը հավելել է, որ Երեւանը պետք է որոշումներ կայացնի՝ ելնելով ստեղծված իրավիճակից.

«Հայաստանը չի կարող չերկարացնել մանդատը (ռուս խաղաղապահների — խմբ.), բայց եթե տեսնի, որ գործընթացին ինչ-որ բան սպառնում է, մենք, իհարկե, այդ թվում ՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր պետություն, պետք է փորձենք այլ միջոցներ գտնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել