Armenpress.am-ը գրում է.

Թալիբների կողմից ձևավորված Աֆղանստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել կանանց նկատմամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Թալիբների կառավարությունը 10-օրյա ժամկետ է սահմանել կանանց գեղեցկության սրահները փակելու համար», - հայտարարել են Al-Arabiya հեռուստաալիքի աղբյուրները։ Նրանք հավելել են, որ Աֆղանստանի իշխանությունները նաև կարգադրել են արգելել կանանց աշխատել առևտրի կենտրոններում։ Ավելի վաղ «Թալիբան» շարժումը Աֆղանստանում գործող բոլոր տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին կարգադրել էր դադարեցնել իգական սեռի աշխատակցուհիների աշխատանքը։

Աֆղանստանի ԶԼՄ-ները հաղորդել են նաև, որ թալիբների կառավարության բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսանողուհիների ուսումնառությունը Աֆղանստանի մասնավոր և պետական համալսարաններում: Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարը հայտարարել է, որ աշխարհիկ բուհերում աղջիկների կրթությունը խախտում է իսլամի օրենքները և հակասում իսլամական ավանդույթներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել