Նիկոլը՝ բանտո՞ւմ, թե՞ սառը հողում

Հայտարարելով, որ իր համար ամենամեծ պատիժն այն է, որ ամեն ինչ կոտրվեց իր գլխին և որ երանությամբ է հիշում բանտում անցկացրած օրերը՝ համեմատությամբ այն ամենի, ինչ այժմ կատարվում է իր հետ՝ Նիկոլը պատերազմի սանձազերծման մեղքը բարդել է հանրության վրա՝ որպես պատճառ մատնանշելով այն, թե իբր ոչ ոք պատրաստ չէր՝ թղթով հանձնելու հողերը, և բոլորս զոհ ենք հայի հետին խելքի:

Նիկոլը հերթական սրիկայությունն է բստրել՝ փորձելով հիմա էլ ողջ ազգին մեղադրել 44-օրյա պատերազմի համար: Սա նրա համար, իհարկե, ինչ-որ նոու-հաու չէ, և մեկ անգամ չէ, որ աչքերը կլորացրած Նիկոլը նման բնույթի հայտարարություններ է արել՝ իր բաժին պատասխանատվության ու գոյություն չունեցող մեղավորության մասին:

Մյուս կողմից՝ պակաս խնդրահարույց չեն ստացվել նրա պատկերացումները՝ հանցանքի ու պատժի մասին, որը, ի դեպ, Նիկոլը համարել էր անխուսափելի՝ հայտարարելով, որ եթե ինքը մեղավոր է, ապա վաղ թե ուշ կրելու է իր պատիժը: Նա, իհարկե, միանգամայն ճիշտ է, քանի որ իսկապես վաղ թե ուշ գալու է հատուցման պահը, ուղղակի հարցը տվյալ պարագայում այն է, թե ի՞նչ ծավալի պատժաչափ կկրի Նիկոլը: Նկատենք, որ այս առումով նրա՝ իշխանության ղեկին երկար մնալը չի բխում նրա իսկ անձնական շահերից, քանզի որքան շատ է մնում Նիկոլը պետության ղեկին, այնքան դաժան է դառնում նրա անխուսափելի պատիժը, ուստի եթե Նիկոլը գնահատում է սեփական կյանքը կամ դրա որակը, ապա ճակատագրական հետևանքների չբախվելու համար պետք է արագորեն գրի իր հրաժարականի տեքստը: Հակառակ դեպքում հետին խելքն էլ Նիկոլին չի փրկելու, քանի որ եթե այս անգամ էլ Հայաստանն արժանացավ Արցախի ճակատագրին, Նիկոլն ինքնադատաստանից ոչ մի կերպ չի խուսափելու, մինչդեռ հիմա ամեն ինչ կարող է սահմանափակվել ցմահ «սռոկով»՝ երաշխավորված ֆիզիկական անվտանգությամբ, ինչը երանություն կլինի Նիկոլի համար՝ նկատի ունենալով բանտային կյանքի հանդեպ նրա ունեցած կարոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել