Նիկոլը, ըստ էության, կրկնել է իր հայադավ հին թեզերը՝ հերթական անգամ «լվանալով ձեռքերը» Արցախից: Նրա այս խոսքերը, սակայն, առանձնահատուկ երանգ են ձեռք բերում հատկապես Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված ներկայիս ճգնաժամային իրավիճակի ֆոնին՝ իրավիճակ, որ ճիշտ աշխատանքի դեպքում կարող է աղետ դանալ Ալիևի համար. թուրքերն իրենց իրական դեմքն են ցույց տալիս, ինչը կարող էր լավ առիթ տալ Հայատսանին՝ աշխատելու «Անջատում հանուն փրկության» հայտնի բանաձևի գործարկման ուղղությամբ:
Մինչդեռ Նիկոլն անում է լրիվ հակառակը՝ խրախուսելով Բաքվի ցեղասպան քաղաքակնությունը ու այդպիսով անձամբ միանալով այդ նախճիրին: Այսինքն՝ փոխարենը մատնացույց անելու այն ճշմարտությունը, որ արցախահայերը ֆիզիկապես չեն կարող գոյատևել Ադրբեջանի կազմում, Նիկոլը արցախցիներին հանձնում է Իլհամին՝ դառնալով նրա «տրոյական ձին»: Նիկոլը վերջնականպես խզում է Հայաստանի ու Արցախի միջև առկա գենետիկ կապը՝արցախիցներին դատապարտելով ֆիզիկական բնաջնջման կամ բռնագաղթի:
Ու սա Հայաստանի վարչապե՞տն է…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1193
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել