Lurer.com-ը գրում է.

Բրազիլիա քաղաքում անկարգություններին մասնակցելու համար մոտ 1,2 հազար մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Globo հեռուստաալիքը։

Խորհրդարանի շենքում բազմաթիվ ավերածություններ են գրանցվել։ Դաշնային Գերագույն դատարանի շենքում վանդալները ջարդուփշուր են արել նիստերի դահլիճը և գողացել դատավորների խալաթները։

Ձերբակալվածներին ավտոբուսով տեղափոխում են ոստիկանության բաժիններ։ Նրանց կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայում սկսված բողոքի ցույցերի ընթացքում տուժել է գրեթե 50 մարդ։

Լրագրողների տեղեկություններով՝ վեց տուժածների վիճակը ծանր է։

Երկու տուժածներին անհրաժեշտ է եղել նաև շտապ բժշկական օգնություն։

Հունվարի 8-ին ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել