Ըստ հավաստի տեղեկությունների՝ ՔՊ-ական Արսենյան Գուգոյի որդին՝ Գուրգեն Արսենյանը, որ 2022-ի դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին էր տեղափոխվել (նրա մոտ հայտնաբերվել էր 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ), տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա. Գուգոյի որդուն փորձելու են խելքի բերել։

Արսենյան Գուգոն ակնհյատորեն իր կյանքի ամենաերջանիկ օրերը չի ապրում. ադաշ որդին հոր քթերից լավ էլ բերում է՝ նրան ևս մեկ անգամ ստիպելով վերագնահատել իր ապրած կյանքն ու ինչ-ինչ հետևություններ անել:

Բայց կատարվածից ակնհայտորեն հետևություններ անելու կարիք ունի ոչ միայն Արսենյանն Գուգոն, այլև հանրությունը: Հարց՝ արդյոք Արսենյան Գուրգենի՝ հոգեբուժարանում հայտնվելը հետևանք է նրա մոտ հայտնաբերված իրական հոգեխանգարմունքի՞, թե՞ պապան վիզ է դրել՝«գժի թուղթ» հանի, որ որդուն քրեական պատասխանատվությունից ազատի:

Գրեթե անկասկած է, որ գործ ունենք հերթական «սվաղի» հետ: Գուգոն մտադրվել է որդուն «սպիտակեցնել»՝այս անգամ դիմելով Ավանեսյան Անոյի օգնությանը: Տղան որոշ ժամանակ կմնա հոգեբուժարանում, իբր կբուժվի, իբր կառողջանա ու ազատ կարձակի՝ստիպված չլինելով մի տևական ժամանակ անցկացնել բերդի սառնամանիքում: Սրանով Գուգոն կլուծի մի քանի խնդիր. Նիկոլին պարզերես կանի, իր անունն ինչ-որ կերպ կմաքրի, որդին էլ չաղ ու բախտավոր կլինի՝ հնարավարություն ստանալով մյուս անգամ ոչ թե կացին հետը ման ալ, այլ՝ ասենք «պուլիմյոտ»:

Ա՛յ այսպես են «սվաղում», ա՛յ այսպես են քրեական գործերը «հարդարում»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել