«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, վերջերս ձերբակալվել էր։

Tert.am-ի տեղեկություններով՝ Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։ Նա կշարունակի մնալ այնտեղ և բուժում ստանալ։

Հիշեցնենք, որ Արսենյանը դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին էր տեղափոխվել: Նրա մոտ հայտնաբերվել էր 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել