Armsport.am-ը գրում է․

«Լիոնի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժունինյո Պերնամբուկանոն կարծում է, որ «Ալ-Նասր» ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կփորձի ամեն ինչում գոհացնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Բրազիլացին ֆրանսիական ակումբում աշխատել է մասնագետի հետ։

«Գարսիան չի համարձակվի խանգարել Ռոնալդուին, նույնիսկ անձամբ նախաճաշ կպատրաստի նրա համար, եթե Կրիշտիանուն խնդրի։ Նա բոլոր ջանքերը կգործադրի Ռոնալդուի ընկերը դառնալու համար։ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ընկերանալը նրա երազանքն է»,- Ժունինյոյի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել