Lurer.com-ը գրում է.

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, վիճակագրական տվյալներ է հայտնել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների հետ կապված․ «Հունվարի 3-ի դրությամբ ունենք հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ, որոնցից գրեթե 127-ը՝ շուրջ 60 տոկոսը, կազմում են 0-18 տարեկանները, հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում ունենք 55 պացիենտ, որոնցից 47-ը ևս 0-18 տարեկաններն են, և հիվանդանոցների բաժանմունքներում ունենք հոսպիտալացված 584 պացիենտ, որոնցից 96 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները։ Սա բնորոշ է գրիպ Ա տեսակին, որը առավել խոցում է մանկական ազգաբնակչությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել