Armsport.am-ը գրում է․

Ալ-Նասրի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո։

«Սա ավելին է, քան պատմությունը։ Սա պայմանագիր է, որը կոգեշնչի մեր ակումբին, մեր լիգային, մեր երկրին և տղաների ու աղջիկների ապագա սերունդներին դառնալ իրենց լավագույնը: Կրիշտիանու, բարի գալուստ քո նոր տուն»:

Ավելի վաղ Ալ-Նասրը հայտարարել էր 37-ամյա պորտուգալացու տեղափոխության մասին։

Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է 2022 թվականի նոյեմբերի 22-ից։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նա լքել է անգլիական թիմը լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել